Քիմ Քարդաշյանը շարունակում է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքեր գործադրել.News.am
Քիմ Քարդաշյանն անչափ ոգեւորված է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերով: Այս մասին ինքը` հեռուստաաստղն է ասել` Ստիվեն Ստիլբերգի USC Shoah Foundation բարեգործական հիմնադրամի կազմակերպած ամենամյա գալա-երեկոյի ընթացքում «People» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքով, բարեգործական հիմնադրամը ցեղասպանությունից մազապուրծ փրկված 400 հայերի է ընդունել եւ նրանց վկայությունները լսել: «Եվ ես անչափ հպարտ եմ դրանով: Ես այստեղ եմ` հայ ժողովրդին ներկայացնելու համար»,- հայտարարել է Քարդաշյանը:
Նշենք, որ միջոցառման ընթացքում Քարդաշյանը Եվնիգ Սալիբյանի` ցեղասպանությունից փրկված 100 հայ կնոջ հետ լուսանկարն է ցուցադրել:
«Ինձ համար մեծ պատիվ է աշխարհի բոլոր ցեղասպանություններին նվիրված այս գալա-երեկոյին ներկա գտնվել: Այս նկարում մի 100-ամյա կնոջ կողքին եմ նստած, որին հաջողվել է Հայոց ցեղասպանությունից փրկվել»,- գրել է Քարդաշյանը՝ ցուցադրելով լուսանկարը: