Հայոց ցեղասպանության վերջին փուլը` 1922 թ. Զմյուռնիայի աղետը
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) Ապրիլ 24 հանձնախումբը պատիվ ունի ձեզ հրավիրելու ներկա գտնվել պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի դասախոսությանը` «Հայոց ցեղասպանության վերջին փուլը` 1922 թ. Զմյուռնիայի աղետը»: Այս միջոցառումը տեղի կունենա Ամստերդամի Հայ Առաքելական Սուրբ Հոգի եկեղեցում, որի 300-ամյակը կնշվի այս տարի:
Թվական` Շաբաթ, 10 մայիսի 2014
Ժամը` 20.00-ին (դռները բաց են ժամը 19.15-ից)
Վայրը` Ամստերդամի «Սուրբ Հոգի» Հայ Առաքելական Եկեղեցի (http://www.armeensekerk.org)
Հասցեն` Krom Boomssloot 22 – 1011 GW Amsterdam
Դասախոսության լեզուն` անգլերեն
Մուտքն ազատ է, սակայն անհրաժեշտ է տեղերն ապահովել էլ. նամակով`info@faon.nl
Տեղեկանք
2012 թ. սեպտեմբերին լրացավ Զմյուռնիայի աղետի 90-ամյակը, երբ Օսմանյան կայսրության երկրորդ խոշորագույն քաղաքը մեծ մասամբ ավերվեց հրդեհի հետևանքով, ընդամենը չորս օր թուրքական բանակի կողմից քաղաքի գրավումից հետո: Այս աղետը, որ հայոց ցեղասպանության վերջնական փուլի մի մասն էր կազմում, նշանավորեց նրանով, որ վերջ տվեց պատմական Էգեյան ափամերձ շրջաններում հզոր քրիստոնեական ներկայությանը և փախուստի մատնեց հարյուր հազարավոր հույների եւ հայերի:
Պատկերներով հարուստ այս դասախոսության ընթացքում պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը կքննարկի Զմյուռնիայի (Իզմիր) կարևոր դերը ժամանակակից հայոց պատմության մեջ և այն դժոխային հրդեհը, որ կործանեց քաղաքը 1922 թ. սեպտեմբերին: Հովհաննիսյանը խմբագիրն է Հայկական Զմյուռնիա / Իզմիր աշխատության, որը կազմում է Լոս Անջելեսի Կալիֆորնիա համալսարանի «Պատմական Հայաստանի քաղաքներն ու գավառները» գիտաժողովներ շարքի հրատարակումների տասնմեկերորդ հատորը: Նա նաև ճամբորդել է Իզմիր և եղել շրջակա վայրերում 2012 թ. որպես պատմաբան և ուղեցույց:
Պրոֆեսոր Հովհաննիսյանը Կալիֆորնիայի UCLA համալսարանի Հայկական կրթական հաստատության Հայ ժողովրդի արդի պատմության ամբիոնի առաջին վարիչն էր: Նա հեղինակ է «Հայաստանի Անկախության ճանապարհին», քառահատոր պատմություն «Հայաստանի Հանրապետություն», և խմբագրվել ու նպաստել է ավելի քան քսանհինգ գրքեր, այդ թվում ` «Հայոց ցեղասպանության հեռանկարը», «Հայ ժողովուրդը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը», «Ոգեկոչում և ժխտում» . «Հետ նայել, առաջ շարժվել» և «Հայոց ցեղասպանությունը` մշակութային եւ էթիկական ժառանգություններ»:
Պրոֆեսոր Ռ. Հովհաննիսյանի այլ դասախոսություն Նիդեռլանդներում
Հոլանդիայի ՀԲԸՄ մասնաճյուղը կազմակերպել է պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի դասախոսությունը «Պատմական Արևմտյան Հայաստանը» թեմայով, որտեղ կներկայացվեն Տիգրանակերտի վերջին հայերի և Սև Ծովի ափերում բնակվող հայախոս համշենահայերի հետ հարցազրույցներ: Այս միջոցառումը տեղի կունենա ս.թ. մայիսի 11-ին, ժամը 13.30-ին Ալմելո քաղաքի հայկական եկեղեցու «Գուլբենկյան» սրահում:
Տես Հոլանդիայի ՀԲԸՄ մասնաճյուղի կայքէջը` http://agbuholland.nl/en/news/lacture-dr-richard-g-hovannisian-11-04-201
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա (FAON)