ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ղազախստանի հայ համայնքի անդամ, բարերար Դավիթ Վարագյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/GetThumbnail5.jpg)
Ապրիլի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ղազախստանի հայ համայնքի անդամ, բարերար Դավիթ Վարագյանին:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Ղազախստանի հայ համայնքում առկա խնդիրները, քննարկվեցին դրանց լուծման հնարավոր ուղիները:
Շեշտելով համահայկական առաջնահերթություն ունեցող հարցերում ողջ հայության միասնականությունը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Սփյուռքում մայրենի լեզվի և ինքնության պահպանման անհրաժեշտությունը: Նա ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը և հորդորեց, որ Ղազախստանի հայ համայնքը առավել ակտիվ մասնակցություն ունենա հատկապես հայապահպանությանն ուղղված ծրագրերում:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում ևս շարունակել և խորացնել համագործակցությունը: