Եթե դու մայր ես, պարտավորված ես…
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/unnamed-46.jpg)
Այս խորագրով ՎՀՕՄ-ի Վարչությունը, կանանց միամսյակի հետ կապված, կազմակերպեց սեմինարներ երիտասարդ մայրերի համար: Առաջինը Ախալքալաքի Մ. Մաշտոցի անվան մանկապարտեզի երեխաների մայրիկների հետ էր կազմակերպված, ներկա էին ութսսունից ավելի մայրիկներ: Բացման խոսքը ՎՀՕՄ-ի Վարչության ատենապետուհի Կ. Թադևոսյանինն էր, ով ներկաներին շնորհավորեց Կանանց միամսյակի առիթով, բարեմաղթեց երիտասարդ մայրերին առողջություն, երջանիկ, անհոգ կյանք:
Նա կարևորեց մոր անփոխարինելի դերը երեխաների դաստիարակման գործում, խրախուսեց բազմազավակությունը:
Ատենապետուհին ասաց, որ երեխայի մեջ մայրենի լեզվի նկատմամբ ուշադրությունը յուրաքանչյուր մոր սրբազան պարտականությունն է: Մայրն է, որ երեխայի առաջին բանավոր խոսքի զարգացման պատասխանատուն է, մայրն է, որ մայրենի լեզվով օրորոցային է երգում, ընտանիքում մայրենին անաղարտ պահելը մոր պարտքն է:
ՀՕՄ-ի գործունեությունը համառոտ ներկայացնելուց հետո նա խոսեց Սիրիայում քեսաբահայության դժվարին կացության մասին , առաջարկեց միանալ նրանց օգնելու նպատակով ՀՕՄ –ի կազմակերպած օժանդակության ծրագրին:
Բժշկուհի Ասյա Փալանջյանը խոսեց երիտասարդ կնոջը հուզող բազում հիվանդությունների մասին, հղիության հետ կապված խնդիրների և հիվանդությունների, դրանց կանխարգելման մասին, արհեստական վիժումների, չբերության պատճառների մասին: Նա պատասխանեց ներկաներին հետաքրքրող շատ հարցերի:
Երիտասարդ հոգեբան Օֆելյա Եփրիկյանն էլ ներկայացրեց երեխա-մայր հարաբերության հոգեբանական կողմը: Հարց ու պատասխանի միջոցով քննարկվեցին երեխաների հետ կապված տարբեր բնավորության դրսևորումների պատճառներն ու դաստիարակման հնարավոր ճիշտ տարբերակները:
Մանկապարտեզի վարիչ տիկին Մարգարիտան և ծնողները շնորհակալություն հայտնեցրն ՀՕՄ-ի վարչությանը ՝ Ջավախքում նախատիպը չունեցող նման թեմայով սեմինարի անցկացման համար:
Նրանք խոստացան անմասն չմնալ քեսաբահայությանը օժանդանդակելու ՀՕՄ-ի նախաձեռնությանը:
Akhaltskha.Net