Քեսաբահայերի առօրյան Լաթաքիայում (լուսանկարներ)

Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի բնակիչները, որոնք արդեն 2 շաբաթ է՝ տեղափոխվել են Լաթաքիա, շարունակում են բնակվել Լաթաքիայի հայկական եկեղեցու կառույցներում։

Քեսաբի համար կառավարական զորքերի և զինյալ ծայրահեղականների համար պայքարը շարունակվում է։ Քեսաբի շրջակա բարձունքները պարբերաբար այս կամ այն կողմի վերահսկողության տակ են հայտնվում։

Ավանից դուրս եկած որոշ հայ ընտանիքներ տեղափոխվել են Լիբանան, սակայն նրանց ճնշող մեծամասնությունը գտնվում է նավահանգստային Լաթաքիա քաղաքում։ Ընտանիքների մի մասն ապաստանել է հարազատների, ծանոթ-բարեկամների տներում, իսկ մյուս մասը շարունակում է բնակվել եկեղեցու տարածքում։

ՄԱԿ-ը խոստացել է հումանիտար օգնություն տրամադրել Քեսաբից տեղահանված 1.550 ընտանիքի։

Քեսաբի հայ կաթողիկե եկեղեցու հովիվ հայր Նարեկ վրդ. Լուիսյանը Facebook-ի իր էջում տեղադրել է լուսանկարներ՝ քեսաբահայերի առօրյայից։

www.tert.am

13617364145_a0f5c50d70 13617364315_508d587f59 13617365275_79d97dd207 13617384703_5640f1d0ff 13617384863_6aa517524b 13617384993_a695e7742c 13617385033_6a128612bc 13617385123_e9a2769d40 13617385543_e894ea48b1 13617385823_f15b4028f9 13617386663_d4346ce00e 13617727404_5d6be0fb57 13617727444_dec9fede0f 13617727684_c55a94f6a2 13617727954_879aa79969 13617728934_113908e9c1 13617729294_ce04bf10d5

Scroll Up