ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում ներկա գտնվեց Օլգա Հակոբյանի հուլունքագործական զարդերի ցուցահանդեսի փակման արարողությանը

Ապրիլի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում ներկա գտնվեց ՀՀ ժողովրդական վարպետ, վրացահայ Օլգա Հակոբյանի «Գարնանային հավաքածու» խորագրով հուլունքագործական զարդերի ցուցահանդեսի փակման արարողությանը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը Օլգա Հակոբյանի ուղեկցությամբ շրջեց թանգարանում, ծանոթացավ ցուցադրված աշխատանքներին և իր հիացմունքը հայտնեց յուրաքանչյուր գործում նման բծախնդրության ու մանրակրկիտ մոտեցման համար: Այդ հուլունքագործական աշխատանքները արվեստագետի շուրջ 15 տարիների ստեղծագործական ճանապարհի արդյունք են:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում նշեց, որ այս աշխատանքներում անզեն աչքով էլ երևում է սեր, նվիրում: Դրանք արվեստագետի ստեղծող, արարող տեսակի վկայությունն են, իսկական քարերի սիմֆոնիա:

Scroll Up