Քեսաբի վրա հարձակված ահաբեկիչները ոչ մի կապ չունեն իսլամի հետ. Կադիրով
Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Սիրիայի Քեսաբ ավանի վրա հարձակված ահաբեկիչները ոչ մի ընդհանուր բան չունեն իսլամի հետ, գրում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Բնակավայրը տեղակայված է անմիջապես Թուրքիայի հետ սահմանին, և հենց այդ երկրի տարածքից են սկսվել գրոհայինների հարձակումները։
Instagram ծառայությունում Կադիրովը մասնավորապես նշել է. «Պաշտոնական տվյալներով՝ Քեսաբի վրա հարձակմանը մասնակցել են «Ալ Քաիդա» խմբավորման գրոհայիններ, այսպես կոչված՝ «Ան Նուսրայի ճակատ» և «Իսլամական ճակատ» խմբավորումներից։ Ես ամբողջ պատասխանատվությամբ, հիմնված իրավիճակի վրա, հայտարարում եմ, որ այդ ահաբեկիչները ոչ մի ընդհանուր բան չունեն իսլամի հետ։ Նրանք մուսուլման չեն»։
Մանրամասները՝ tert.am կայքում: