Քեսաբի քաղաքապետ. «Սիրիական զորքերը որոշակի առաջխաղացում ունեն»

ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հենց նոր հեռախոսով խոսեցի Լաթաքիայում գտնվող Քեսաբի քաղաքապետի հետ: Նա ասաց, որ սիրիական զորքերը որոշակի առաջխաղացում ունեն և կարևոր բարձունքներ են գրավել, ու հիմա այդ բարձունքների վրա սիրիական դրոշն է ծածանվում:

Նա նաև շնորհակալություն հայտնեց Քեսաբի շուրջ համայն հայության բարձրացրած բողոքի ալիքի համար, ինչին ակտիվորեն հետևում են, ու հույս հայտնեց, որ շուտով այս համատեղ պայքարը դրական ելք կունենա»:

Lurer.com

Scroll Up