Վլադիմիր Սոլովյովը Քեսաբի մասին. ո՞ւր են նայում ԱՄՆ-ը եւ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը. NEWS.am
Ռուս հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է սիրիական հայաբնակ Քեսաբ քաղաքին: «Ո՞ւր են նայում ԱՄՆ-ն եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
«Եթե համաշխարհային հանրությունը «չնկատի» հայկական գյուղի գնդակահարությունը, ապա պետք է ջնջել բոլոր այդ «ՄԱԿ» եւ նման այլ կազմակերպությունները»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիական ընդդիմության «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ջոկատները չորս կողմից լայնածավալ հարձակման են անցել Լաթաքիայի ուղղությամբ: Հարձակումը գործել են Թուրքիայի տարածքից: Ավելի վաղ սիրիական հայաբնակ Քեսաբ քաղաքի բնակիչները դիմել էին ողջ աշխարհի հայությանը՝ խնդրանքով դիմել իրենց երկրների կառավարություններին, ՄԱԿ-ին կամ որեւէ այլ կազմակերպության՝ տվյալ գործին միջամտելու համար: