«Եթե դուք չգիտեք, թե ինչ է կատարվում Քեսաբում, թույլ մի՛ տվեք, որ պատմությունը կրկնվի». Քիմ Քարդաշյան.NEWS.am

Ինչպես հայտնի է, մարտի 21-ի առավոտյան սիրիական ընդդիմադիր «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամները չորս կողմից գրոհել են հայաբնակ Լաթաքիա նահանգի վրա: Նրանք Լաթաքիա են մուտք գործել Թուրքիայի տարածքից: Սիրիական հայաբնակ Քեսաբ քաղաքի հայերը համայն աշխարհի հայությանը դիմել են կոչով՝ խնդրելով նրանց դիմել իրենց երկրի իշխանություններին, ՄԱԿ-ին կամ այլ կառույցների՝ տվյալ խնդրին միջամտելու համար:

«Փրկենք Քեսաբը» կոչը լայն թափ է հավաքում համացանցում, մասնավորապես՝ Twitter –ում եւ Instagram-ում: Խնդրից անմասն չի մնացել հայտնի աստղ Քիմ Քարդաշյանը: Նա իր միկրոբլոգի բաժանորդներին հորդորել է տարածել Քեսաբում տեղի ունեցող դեպքերի մասին տեղեկատվությունը:

«Եթե դուք չգիտեք, թե ինչ է կատարվում Քեսաբում, խնդրում եմ, նայե՛ք Google–ում: Սա ողբերգություն է: Ես հայուհի եմ, մանուկ հասակում ինձ շատ են պատմել նմանատիպ ողբերգական դրվագներ հայերի պատմությունից, թույլ մի՛ տվեք, որ պատմությունը կրկնվի: Ես աղոթում եմ բոլորի համար»,-գրել է Քարդաշյանն՝ օգտագործելովSaveKessab եւ ArmenianGenocide հեշթեգերը:

NEWS.am STYLE

Scroll Up