Դեսպան Մելքոնյանի հանդիպումը Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարի հետ

Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում ունեցավ ԵԱՀ քաղաքացիական ավիացիայի նախարար Աբդելազիզ Ֆադելի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև քաղավիացիայի ոլորտում փոխշահավետ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև Երևանի և Կահիրեի միջև կանոնավոր տարանցիկ չվերթներ հաստատելու հեռանկարները:

Դեսպան Մելքոնյանը եգիպտացի նախարարին տեղեկացրեց «Բաց երկնքի» քաղաքականությանն անցնելու Հայաստանի կառավարության որոշման մասին և հույս հայտնեց, որ այն կնպաստի երկու մայրաքաղաքներն օդային կամրջով միմյանց կապելու վաղեմի ծրագրի իրականացմանը՝ եգիպտական ավիաընկերությունների առջև լայն հնարավորություններ ստեղծելով Երևանի տարանցիկ առավելություններից օգտվելու համար։ Այս մասին «Հայերն  այսօր» -ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Scroll Up