Նոր օրինագծի համաձայն՝ Ախալցխան դառնում է ինքնակառավարման քաղաք

Փետրվարի 5-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է ինքնակառավարման մարմինների վերաբերյալ նոր օրինագիծը: Նոր օրինագծի համաձայն` միայն այն քաղաքները, որոնք համարվում են շրջանային կենտրոններ, ունենալու են ինքնակառավարման կարգավիճակ:
Ինքնակառավարման իրավունք ստացած քաղաքների շարքում է նաեւ Սամցխե-Ջավախք տարածաշրջանի կենտրոն Ախալցխա քաղաքը, որտեղ ներկա դրությամբ հայերը կազմում են մոտ 40%.:
Նոր օրինագծի համաձայն՝ քաղաքապետի պաշտոնը Ախալցխայում դառնում է ընտրովի:
akhaltskha.net