Իռլանդիայում բացվել է հայկական խաչքարերին նվիրված ցուցահանդես
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2019/05/Armenian-exhibition-at-Christchurch-400x300-300x225.jpg)
Իռլանդիայի հայ համայնքի նախաձեռնությամբ ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն՝ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի «Քրիստոս Փրկիչ» տաճարում:
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև «Խաչքար Իռլանդիայի համար» խորագրով լուսանկարների ցուցադրություն, որը կշարունակվի նաև մայիս ամսվա ընթացքում:
«Այս բացառիկ լուսանկարների միջոցով այցելուները հնարավորություն կունենան հետաքրքիր շատ բան պարզել հայկական խաչքարերի և իռլանդական ավանդական խաչ-հուշարձանների նմանությունների և տարբերությունների մասին»,- «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է CatholicIreland.net-ը:
Երեկոյին ներկա էին Հայաստանյայց առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, դուբլինահայ համայնքի, Իռլանդիայի դիվանագիտական կորպուսի, Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի, տարբեր երկրների, այդ թվում՝ Իռլանդիայի, Հունաստանի, Եթովպիայի եկեղեցիների բազմաթիվ ներկայացուցիչներ: