Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը խնկարկող մոմավառություն և աղոթք Բարսելոնայում

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների 104-րդ տարելիցը հիշատակեցին բազմազգ Իսպանիայի և Կատալոնիայի բոլոր այն քաղաքներում, որտեղ կային նույնիսկ փոքրաթիվ հայկական համայնքներ։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է «Արարատի ձայն» լրահոսի աշխատակից Ժաննա Դավթենցը, Բարսելոնայի հայաշատ համայնքը Ցեղասպանության զոհերի հիշատակը սգալու ու խնկարկերլու համար մշտապես հավաքվում է «Պլացա Իսպանիայի» հարևանությամբ գտնվող այգում՝ խաչքարի շուրջ ու հարգանքի տուրք մատուցում։

Ապրիլի 24-ին ևս տեղի ունեցավ մոմավառություն և աղոթք հնչեց առ Աստված՝ հանուն նահատակների հոգու հանգստության։ Մինչև ուշ երեկո մարդաշատ էր խաչքարի տարածքը: Այցելուների թվում էին մի շարք հասարակական կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ։

Կեսգիշերն անց միայն դադարեց մարդկանց հոսքը:

Scroll Up