Ամստերդամում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում է կազմակերպվել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2019/04/Nid.jpg)
Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում է կազմակերպվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:
Միջոցառմանը, որին մասնակցել են Նիդեռլանդների խորհրդարանականներ, ծաղիկներ են դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշատախտակի մոտ:
Ոգեկոչման արարողություններ են տեղի ունենալու նաև Ասեն և Ալմելո քաղաքներում:
Իսկ Հաագայի կենտրոնական հրապարակում`խորհրդարանին և կառավարության շենքին կից, ապրիլի 23-ին կայացել էր հանրահավաք, որը կազմակերպել էին Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները։ Հանրահավաքին ներկա էին Նիդեռլանդների խորհրդարանի ութ պատգամավոր և այլ ականավոր անձինք, որոնք իրենց ելույթներում շեշտել էին Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը և կոչ արել Նիդեռլանդների կառավարությանը լիարժեք ճանաչել այն։