2017 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ նահանգների թիվը հասել է 48-ի. ԱԳՆ

2017թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ նահանգների թիվը հասել է 48-ի: Նման տվյալներ է հրապարակել  ԱԳ նախարարությունը՝ ամփոփելով 2017 թվականի ընթացքում գործունեությունը:

Անցած տարի Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած նահանգներին են միացել Վայոմինգը (ապրիլի 21), Թեխասը (մայիսի 19), Այովան (օգոստոսի 24), Ինդիանան (նոյեմբերի 6):

Նախարարությունից հիշեցնում են, որ ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։ Հաշվետու տարում Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են նաև մի շարք երկրների տեղական ինքնակառավարման մարմիններ։

Արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարում է, որ 2017թ. հայկական դիվանագիտության առաջնահերթությունների շարքում շարունակում էր մնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը, ինչպես նաև` Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերում:

Scroll Up