Ժնևում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին պատարագ է մատուցվելու
Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան վարդապետ Այլջանյանը Ժնևի Սուրբ Հակոբ Հայ Առաքելական եկեղեցում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հոգիների հանգստության համար Պատարագ է մատուցելու: Պատարագից հետո եկեղեցու բակում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշակոթողի դիմաց տեղի է ունենալու ոգեկոչման արարողություն և միասնական աղոթք:
Այնուհետև Հակոբ Թոփալյանի անվան հայկական կենտրոնի միջոցառումների դահլիճում Շվեյցարիայի հայկական միության կողմից փոքրիկ հյուրասիրություն է կազմակերպվելու, որին հաջորդելու է թուրքական ծագում ունեցող գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Ակինի Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Սպի» (The Cut) ֆիլմի ցուցադրումը:
Հիշատակի միջոցառումների կազմակերպիչներն են Ժնևի Սուրբ Հակոբ հայկական Առաքելական եկեղեցու ծխական և Շվեյցարիայի հայկական միության կոմիտեները: