Բաբկեն Տեր Գրիգորյանը հանդիպեց «ՆերՈւժ» ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Հունվարի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը հանդիպեց «ՆերՈւժ» ծրագրի գործընկեր կազմակերպությունների՝  FAST հիմնադրամի, «Impact Hub Yerevan» ընկերության, «Դեպի Հայք» կազմակերպության, Հայ-ռուսական համալսարանի, Գործարարության աջակցման գրասենյակի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության և GG առցանց տաքսի ծառայության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի հաղթող ստարտափերի՝ Հայաստանում գործունեության մանրամասները, այդ ուղղությամբ իրականացված աշխատանքերն ու հետագա անելիքները:

Բաբկեն Տեր Գրիգորյանի նախաձեռնությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական:

Հիշեցնենք, որ «ՆերՈւժ» ինտերակտիվ սթարթափ ծրագիրը նախատեսված էր սփյուռքի 18-ից 35 տարեկան հայազգի երիտասարդ ձեռներեցների համար:  2018 թվականի դեկտեմբերի 16-ից 21-ը UWC Դիլիջան քոլեջում ծրագրին մասնակցեցին մոտ 70 սթարթափերներ, որոնցից  50-ը՝ սփյուռքից: Քառօրյա միջոցառման գերակա նպատակն էր հայազգի երիտասարդ ձեռներեցների համար Հայաստանում բիզնեսով զբաղվելու հարթակ և հնարավորություններ ստեղծումը, սթարթափային էկոհամակարգի ստեղծման համար բարենպաստ միջավայրի ապահովումը, առանցքային սթարթափային բիզնեսի զարգացման հմտությունների կիրառումը, համագործակցության և ֆինանսավորման համար հնարավորությունների ընձեռումը:

Scroll Up