ՀՀ սփյուռքի նախարարը Վրաստանում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Պատվիրակության կազմում է նաև Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարները հանդիպել են Վրաստանի մշակույթի նախարարի և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի դերասանների հետ:

Նախարարները ծանոթացել են թատրոնի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

Լուսանկարը՝ Արսեն Խառատյանի ֆեյսբուքյան էջից

Scroll Up