Միջոցառում Սանկտ-Պետերբուրգ` նվիրված մեսրոպագիր տառերի յուրացմանը

Մայիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգի Հայ Առաքելական Եկեղեցու Լազարյանների անվան Հայորդյաց տանը տեղի ունեցավ «Քեզ ծնեց ազգս» խորագրով միջոցառումը։ Միջոցառման հեղինակն էր աշակերտների կողմից շատ սիրված և փորձառու մանկավարժ Աննա Հովհաննիսյանը։ Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Ն․ Գաբրիելյանը, մասնակիցներն առաջին դասարանցիներն էին, որոնք հպարտությամբ գիտակցում էին, որ արդեն ճանաչում են մայրենի լեզվի տառերը  և առաջին  լուրջ քայլն են կատարել այս գեղեցիկ և ինքնատիպ լեզուն յուրացնելու Ճանապարհին։

Միջոցառումը համեմված էր գեղեցիկ դրվագներով՝ խորհրդանշելով հայերենի իմացության կարևորությունը։ Վերջում աշակերտներին շնորհվեցին վկայագրեր՝ առաջին դասարանը ավարտելու և տառաճանաչ դառնալու կապակցությամբ։

Scroll Up