Պատգամավոր Նորա Արիսյանը Հայոց ցեղասպանության մասին մանրամասներ է ներկայացրել Սիրիայի «Մելոդի ԷֆԷմ» ռադիոկայանով

Սիրիայի «Մելոդի ԷֆԷմ» ռադիոկայանի «Իդ Բիիդ» («Ձեռք ձեռքի») հատուկ հաղորդման հաղորդավար Հանի Հաշեմը հյուրընկալել էր Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանին, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Սիրիայի խորհրդարանի աշխատանքներին, ինչպես նաև Թուրքիայի քաղաքականությանը:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, Արիսյանն անդրադարձել է Ցեղասպանության հարցերին և սիրիական աղբյուրներին, ինչպես նաև ընդարձակ բացատրություն է տվել Հայոց ցեղասպանության իրողության մասին: Պատգամավորը շեշտել է, որ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանից ի վեր Թուրանական մտայնությունը չի փոխվել Թուրքիայում: Հարյուր տարի առաջ հայերի, ասորիների և արաբների դեմ ցեղասպան Թուրքիան այսօր ևս օժանդակում է իր կառավարության ահաբեկչական գործողությունները Սիրիայի դեմ: Հաղորդման ընթացքում խոսվել է նաև պատերազմից հետո սուրիահայերի իրավիճակի մասին:

Scroll Up