Կանադական ժառանգության նախարար Մելանի Ջոլիի հայտարարությունը Ցեղասպանության հիշատակման, դատապարտման եւ կանխարգելման ամսվա կապակցությամբ

Օտտավա (Նորանոր) _ Երեք տարի առաջ ապրիլ ամիսը հայտարարվեց Ցեղասպանության հիշատակման, դատապարտման եւ կանխարգելման ամիս:

Մարդկությունը ականատես է եղել բազմաթիվ ցեղասպանությունների, այդ թվում Հոլոքոստի, Ռուանդայի, Հոլոդոմորի, Հայոց ցեղասպանություններին, Սրեբրենիցայի կոտորածին եւ Եզդիների ցեղասպանությանը: Կանադան ողջունել է այդ վայրագությունների զոհերի եւ զոհվածների ժառանգներին:

Մենք պարտավոր ենք հիշել: Ցեղասպանության հիշատակման, դատապարտման եւ կանխարգելման ամիսը հնարավորություն է տալիս անդրադառնալ այս ողբերգություններին և սովորել նրանցից `կանխելու համար դրանց կրկնման վտանգը:

Ես՝ որպես Կանադայի նախարարի պաշտոնակատար եւ բազմամշակութայնության պատասխանատու նախարար, խրախուսում եմ, որ կանադացիներն այս անգամ հիշեն  նրանց, ովքեր տառապել են, և նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը ցեղասպանության ժամանակ, մենք պարտավոր ենք պաշտպանել մարդու իրավունքներն ու արժանապատվությունն ամենուր, այդ թվում փոքրամասնությունների համար:

Scroll Up