Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ղազախստանում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ են անցկացվել Ղազախստա­նի հայաշատ քաղաքներում՝  Աստանայում, Ալմաթիում, Կարագանդայում, Ակտոբեում, Ատըրաոււոմ, Պավլոդարում, Ակտաուում և այլուր։ Մեր հայրենակիցները վաղ առավոտից հավաքվում էին հայկական խաչքարերի մոտ, ծաղիկներ խոնարհում, մասնակցում ոգեկոչության պատարագների, հիշատակի միջոցառումներ կազմակերպում, որոնց մասնակցել են ոչ միայն հայկական մշակութային կենտրոնների աշխատա­կիցներ, կիրակնօրյա դպրոցների սաներ, համայնքի այլ անդամներ, այլև Ղազախստանի ժողովրդի այլ ազգերի ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ և այլն։ Մասնավորապես, ապրիլի 24-ին Կարագանդայում հիշատակի մեծ միջոցառում է անցկացվել Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանի մասնակցությամբ, իսկ Ակտոբեում միջոցառմանը մասնակցել է ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանը։

Ամենուրեք կարգախոսը մեկն էր՝ «Հիշում ենք և պահանջում»։ Ղազախստանի մեր հայրենակիցները միաձայն դատապարտում են ցեղասպանությունը և կոչ են անում պայքարել համանման ոճրագործությունների դեմ աշխարհի բոլոր ծագերում։

Scroll Up