Մայրենիի օրվան նվիրված միջոցառումներ. այցելություն Օշական, արևմտահայերենին նվիրված գրքերի շնորհանդես և կլոր սեղան-քննարկում

Փետրվարի 21-ին, ժամը՝ 11:00-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելություն Օշական, ծաղկեպսակի խոնարհում Մեսրոպ Մաշտոցի շիրմին, Մայրենիին նվիրված միջոցառում (լրագրողներին տեղափոխող ավտոբուսը կուղևորվի ժամը 10:00-ին Վ. Սարգսյան 3 հասցեից):
Ժամը՝ 14:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի աջակցությամբ ԳԱԱ գրականության ինստիտուտի դահլիճում տեղի կունենա 2016-2017 թթ. Սփյուռքի նախարարության պատվերով հրատարակված արևմտահայերենին նվիրված գրքերի շնորհանդես (հասցե՝ Գ.Լուսավորչի 15, 3.-րդ հարկ):
Ողջույնի խոսքով հանդես կգան Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը, լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյան
Ժամը՝ 15:00-ին, Գրականության ինստիտուտի դահլիճում տեղի կունենա կլոր սեղան-քննարկում՝ նվիրված արևմտահայերենի խնդիրներին: