Իրաքի հայ համայնքի ներկայացուցիչներն այցելեցին Սփյուռքի նախարարություն
Փետրվարի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ավագ արք. Ասատրյանին և Ազգային Կենտրոնական վարչության ատենապետ Մելքոն Մելքոնյանին:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց նրանց ազգանվեր և հայապահպան գործունեությունը, նախանձախնդիր վերաբերմունքը համայնքային և եկեղեցական հարցերի լուծմանը:
Քննարկվեցին համայնքի առջև ծառացած խնդիրները, մարտահրավերները, անդրադարձ կատարվեց երկրի պառլամենտում ներկայացուցչական տեղ ունենալու հնարավորությանը:
Նախարարը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի տնտեսության զարգացմանը, ներդրումների խթանմանը, հայրենադարձության խրախուսմանն ուղղված ձեռնարկները, առաջարկեց մասնակցել սահմանապահ գյուղերին աջակցելու ծրագրին:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին արդյունավետ հանդիպման համար, նախարարին ներկայացրին իրականացրած աշխատանքները, հետագա ծրագրերը, պատրաստակամություն հայտնեցին մասնակցել նախարարության նախաձեռնած «Սահմանապահ գյուղերի աջակցություն» շարժմանը: