ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/02/IMG_1276.jpg)
Փետրվարի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին կատարած աշխատանքների մասին, քննարկեցին առաջիկա անելիքներն ու միջոցառումները:
Հրանուշ Հակոբյանը կարևորեց Մայրենիի օրվան, Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100 ամյակներին, 2018 թվականի «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկված արևմտահայ աշխարհահռչակ գրող Զապել Եսայանի 140 ամյակին նվիրված միջոցառումների անցկացումն ու պատշաճ լուսաբանումը, հայաստանյան բուհերում սովորող սփյուռքահայ ուսանողների հետ տարվող աշխատանքների ակտիվացումը: Նախարարն ամփոփեց նաև նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների հետ հունվար ամսին անցկացված աշխատանքային խորհրդակցությունների արդյունքները:
Տրվեցին հանձնարարականներ, կազմվեց ժամանակացույց, նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները: