Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունները կզարդարեն Վլադիմիր քաղաքի ավտոբուսները

Հունվարի 16-ից մինչև մարտ ամիսը ՌԴ Վլադիմիր քաղաքի թիվ 31 ավտոբուսը կդառնա «Գրական»: Ավտոբուսը դրսից կզարդարեն գրողներ Սիլվա Կապուտիկյանի, Ռուվիմ Ֆրաերմանի և Ռասուլ Գամզատովի ստեղծագործություններից հատվածներ:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Կոմսոմոլսկայա պրավդա-Վլադիմիր» պարբերականին հայտնում է, որ նախագիծն իրականացվում է «Ազգային մշակույթի մարաթոն. բաց պատուհան» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ներկայացնել ռուս, հայ, թաթար, դաղստանցի, հրեա գրողներին:Ավտոբուսի սրահում ուղևորների համար կանցկացվեն գրողների ստեղծագործություններին նվիրված վիկտորինա: Հարցերին ճիշտ պատասխանած ուղևորները որպես նվեր կստանան վերոնշյալ հեղինակների գրքերը:
Scroll Up