Քաշաթաղում մերձարևադարձային մրգերի աճեցման հաջողված փորձի պտուղները ներկայացվել են Բերքի տոնին

 Հոկտեմբերի 8-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված «Բերքի տոնին» ներկայացվել են Քաշաթաղի շրջանի Քաշունիք համայնքում մերձարևադարձային մրգերի աճեցման հաջողված փորձի պտուղները:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Քաշունիք համայնքի ղեկավար Լևոն Մովսիսյանն ասել է, որ էկզոտիկ մրգերից առաջինի՝ կիվանոյի սերմերը, որի հայրենիքն Աֆրիկան է, բերվել են արտերկրից:

Անսովոր և էկզոտիկ միրգը նման է վարունգի, ունի փշածածկ տիրույթ: Կիվանոյի միջուկը վառ կանաչ ժելեանման զանգված է` վարունգի և սեխի նման սերմերով: Կիվանոն օգտագործում են ինչպես հում, այնպես էլ մարինացված տարբերակով: Այն թթու են դնում, պատրաստում կոմպոտներ: Բույսի մշակման մասին առավել լայն տեղեկատվություն, ըստ համայնքի ղեկավարի, գյուղացիները ստացել են համացանցից:

«Փորձը հաջողություն է ունեցել և այժմ մշակողները այլ տեսականիներ են փորձարկում, որոնց առաջին արդյունքները դրական են»,- ասել է Լ. Մովսիսյանը և հավելել, որ տեղանքը նպաստավոր է՝ եղանակային պայմանների առումով:

 

 

 

Scroll Up