ՀՀ սփյուռքի նախարարությունում ներկայացվեց դասախոսություն Երուսաղեմի հայկական համայնքի վերաբերյալ
Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները լսեցին դասախոսություն «Երուսաղէմը երէկ, այսօր, վաղը եւ մեր մարտահրավէրները» թեմայով: Բանախոսը խմբագիր, հրապարակագիր, հասարակական գործիչ, ՌԱԿ Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության անդամ Մինաս Գոճայեանն էր: Միջոցառմանը ներկա էին Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանը, կենտրոնական վարչության անդամ Հակոբ Անդրեասյանը, հյուրեր:
Մինաս Գոճայանը հանգամանորեն ներկայացրեց Երուսաղեմի հայ համայնքի և եկեղեցու պատմությունը, ցուցադրեց հայկական թաղամասի պատկերները, պատմեց յոթերորդ դարի կեսերին Երուսաղեմում կառուցված Սուրբ Հակոբյանց եկեղեցու և հայկական ժառանգության թանգարան ստեղծելու հեռանկարի և կազմակերպչական աշխատանքների մասին, պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին: