Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովին ներկա կլինի հոգևոր, համահայկական կառույցների շուրջ 500 մասնակից

Սեպտեմբերի 18-20 Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգահին համալիրում կայանալիք «Փոխադարձ վստահությունմիասնականություն և պատասխանատվություն» խորագրով  Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին մասնակցելու է հոգևոր, համահայկական կառույցների շուրջ 500 մասնակից.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն, Հայ Կաթողիկե Եկեղեցի, Հայ Ավետարանական Եկեղեցի, Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն, Հայ յեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ), Համազգային հայ կրթական և մշակութային միություն, Հայ մարմնակրթական  ընդհանուր միություն (ՀՄԸՄ), Ռամկավար ազատական կուսակցություն (ՌԱԿ), Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ), Ամերիկայի հայկական համագումար (ԱՀՀ), Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), «Հայաստան» համահայկական հիմնադրամ, Ռուսաստանի հայերի միություն (ՌՀՄ) և Համաշխարհային հայկական կոնգրես, Հայ օգնության միություն (ՀՕՄ), Հայ օգնության ֆոնդ (ՀՕՖ), «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկություն, «Վարդանանց ասպետներ», «Ջինիշյան հիշատակի ծրագիր», «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամ, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ», (IDeA) բարեգործական հիմնադրամ, «Տաշիր» բարեգործական հիմնադրամ, «Բողոսյան» հիմնադրամ, «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցություն, «Իզմիրլյան» հիմնադրամ, Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ասոցիացիա (ՃՃՀԱ), Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ, «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամ, «Լույս» հիմնադրամ, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամ, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հ/կ, «Այբ» կրթական հիմնադրամ, Հայ-ամերիկյան առողջության կենտրոն, «Դեպի Հայք» հիմնադրամ, «Հովնանյան ինտերնեյշնլ» ընկերություն:

Հայաստան -Սփյուռք հերթական  համաժողովն այն հարթակն է, որտեղ  ի մի են բերվում և ամփոփվում Հայաստան-Սփյուռք գործակցության ձեռքբերումները՝ վեր հանելով հայության առջև ծառացած մարտահրավերները և նախանշելով ապագային միտված անելիքները:

Scroll Up