Տեղի ունեցավ տեսակոնֆերանս Մխիթարյան Միաբանության վարդապետների հետ

Օգոստոսի 16-ին  տեղի ունեցավ տեսակոնֆերանս ՀՀ սփյուռքի նախարարության և Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի, Հայր Սերովբե վարդապետ Չամուրլյանի և Հայաստանում Մխիթարյան կենտրոնի տնօրեն Հայր Եղիա վարդապետ Քիլաղպյանի հետ:

Օրակարգում էին Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան Միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպական հարցերը:

Քննարկվեցին մի շարք գիտաժողովների, ցուցահանդեսների կազմակերպչական, «Բազմավեպե գրական, հասարակական, գիտական ամսագրի 175-ամյակին ընդառաջ Սփյուռքի նախարարությունում իրականացվելիք միջոցառմանը վերաբերող հարցեր, հստակեցվեցին միջոցառումների անցկացման հնարավոր ժամկետները, համատեղ իրականացման հնարավորությունները:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց հայապահպանության և հայագիտության զարգացման գործում Մխիթարյան Միաբանության անգնահատելի դերը և վստահեցրեց, որ 300-ամյակին նվիրված միջոցառումները կանցկացվեն բարձր մակարդակով: «Անհրաժեշտ է հայաստանցի և սփյուռքահայ մեր հայրենակիցների շրջանակներում  հնարավորինս լավ ներկայացնել Մխիթարյան Միաբանության դերը: Այս իմաստով կարևոր է գիտաժողովների ընթացքում ներկայացվող զեկուցումների թեմատիկ ընտրությունը, որոնք հետագայում մենք կցանկանայինք տպագրված տեսնել «Բազմավեպե-ի էջերումե, – նշեց Սերժ Սրապիոնյանը:

Scroll Up