Վարագավանքի քարերից Թուրքիայում մզկիթ են կառուցում

Վանի հայկական Վարագավանք եկեղեցու քարերը կիրառվում են մզկիթի շինարարության համար:

Այս մասին փոխանցում է Yeniozgurpolitika-ն։

«Եկեղեցին պարբերաբար ավերում են՝ դրա քարերը մզկիթի, հարակից գյուղերում տների, ինչպես նաև այլ կառույցների շինարարության համար օգտագործելու նպատակով։ Տաճարը ոչնչացման եզրին է»,-Արցախպրեսի փոխանցմամբ՝ տեղի ԶԼՄ-ներին հայտնել է Վանի մշակութային հուշարձանների պաշտպանության միության ղեկավար Ալի Կալչեկը։

Ներկայում հայկական եկեղեցում իրականացվում են տեղացի երեխաների համար Ղուրանի ուսումնասիրման դասընթացներ։

Վարագավանքը կառուցվել է մ.թ 7-8 դարերում։ Տաճարը լրջորեն վնասվել էր 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ավելի ուշ Թուրքիայի հայերի ջանքերով եկեղեցին վերականգնվել էր։

Scroll Up