Զոհված հերոսի ծնողներն այցելեցին ՀՀ սփյուռքի նախարարություն
Օգոստոսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարունում տեղի ունեցավ հանդիպում Լոնդոնի Գևորգ Թահթայան վարժարանի տնօրեն Ռուզաննա Թաթուլյանի, ուսուցչուհի Ստելլա Թարվերդին, և 2016թ. դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի Բերդում մարտական հերթապահության ժամանակ զոհված Շավարշ Մելիքսեթի Մելիքյանի ծնողների հետ:
«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2016թ. մրցանակաբաշխության «Լավագույն հայկական կրթօջախ» և «Մայրենիի պաշտպան» անվանակարգերում հաղթող ճանաչված, երկրորդ կարգի դիպլոմների և դրամական մրցանակների արժանացած վարժարանի ուսուցիչները և տնօրենը որոշել են մրցանակային գումարը հատկացնել զոհված հերոսի ընտանիքին:
Աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը շնորհակալություն հայտնեց Լոնդոնի Գևորգ Թահթայան վարժարանին և հերոսի ծնողներին: Նա մասնավորապես նշեց. «Ամեն անգամ այսպիսի առիթներով մեկ անգամ ևս համոզվում ենք, որ հզոր ազգ ենք: Մեր ունեցածը ցանկանում ենք կիսել հայրենակցի հետ, կիսել նրա վիշտը: Մեծապես գնահատում եմ վարժարանի տնօրինության որոշումը: Նման դեպքերը մեր թիկունքն ավելի են ամրացնում»:
Լոնդոնի Գևորգ Թահթայան վարժարանի վարժարանի տնօրեն Ռուզաննա Թաթուլյանը ուժ և կորով մաղթեց հերոսի ծնողներին և հանձնեց գումարը:
Մելիքսեթ Մելիքյանը հավելեց. «Շնորհակալ եմ, որ գնահատում եք մեր որդու հերոսությունը: Ինչպես Շավարշն էր ասում. «Մարդն ապրում է այնքան, որքան նրան հիշում են»: