Սիրիահայերին ՀՀ կառավարությունը արտադրություն կազմակերպելու համար տարածքներ է տրամադրել

ՀՀ կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ «Սիրիահայերի ﬕություն» հասարակական կազմակերպությանը հատկացրեց տարածքներ՝ սիրիահայերին գործարար աջակցություն ցույց տալու նպատակով:

Կոմիտասի 49/3 հասցեում գտնվող շենքի 2-րդ մասնաշենքի (գրապահոց) 860.5 քառ. մետր մակերեսով նկուղային տարածքը և 1-ին հարկի 649.2 քառ. մետր մակերեսով տարածքը 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման կտրամադրվեն «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպությանը` գործարար ծրագիր իրականացնելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշել է, որ «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի հետ բավական ինտենսիվ քննարկումներ են իրականացվել, բացի սիրիահայերից, գործարար ծրագրերում ներգրավված է նաև մի քանի միջազգային կազմակերպություն: Նախատեսվում է տարածքում կազմակերպել փոքր արտադրություններ:

Scroll Up