«Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի մասնակիցներն այցելել են Էջմիածին

Հուլիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի 250 մասնակիցները նախարարության Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժին պետ Սիրվարդ Համբարյանի ուղեկցությամբ այցելեցին «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպություն:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ հյուրերի շրջայցը սկսվել է հարավային դարպասից, որտեղ կազմակերպության հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյանը մասնակիցներին ներկայացրեց կազմակերպության ստեղծման պատմութունը և 30 տարվա գործունեությունը:

«Հայ միասնության խաչ» ԲՄՀԿ այցելությունից հետո ծրագրի մասնակիցները եղել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մասնակցել Սուրբ և Անմահ պատարագի, զբոսնել Մայր Տաճարի շրջակայքում:

Լուսանկարները՝ «Հայ միասնության խաչ» ԲՄՀԿ-ի:

 

 

Scroll Up