«Սփյուռք» ամառային դպրոց-2017. Նախադպրոցական և տարրական դպրոցների ուսուցիչների երկրորդ օրը ամառային դպրոցում

Պատասխանատու գործ է օտար երկրում հայ երեխային կրթելըգրաճանաչ դարձնելըԱյս նվիրական գործի պատասխանատուները՝ սփյուռքահայ ուսուցիչները, «Սփյուռք»ամառային դպրոց են եկել հենց այդ նպատակով:

Դասընթացի ղեկավար Արմինե Աշիկյանն ուսուցիչների հետ հանդիպման օրը ծանոթացավ վերջիններիս հետ,  ներկայացրեց դասընթացի հիմնական նպատակը, ծրագրերն ու առաջիկա նախագծերը:  Ստացած գիտելիքները մասնակիցները հնարավորություն կունենան կիրառել գործնական դաշտում՝ սեփական նախաձեռնությամբ և կամավորների օգնությամբ: Դասընթացի ավարտին մասնակիցները կներկայացնեն լուսապատկերային շնորհանդեսներ՝ նախապես ընտրված թեմաներով՝  5-8 րոպե տևողությամբ:

Հուլիսի 4-ին նախադպրոցական և տարրական դասարանների ուսուցիչների հետ դասն անցկացրեց Լևոն Շանթի թիվ 4 հիմնական դպրոցի տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Գայանե Անանյանը: Նա անդրադարձավ  տարրական,  միջին և ավագ դպրոցների կրթական չափորոշիչների, 4-րդ դասարանի ավարտական քննություններին, կրթական ծրագրերի մատչելիության, համապատասխան դասագրքերի բովանդակության հարցերին: Սփյուռքահայ ուսուցիչները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները,  հանդես  եկան բազմաթիվ առաջարկություններով: Գ. Անանյանը  ներկայացրեց նաև իր մշակած մեթոդները՝ նշելով, որ երեխան պետք է սովորի, աշխատի, ստեղծագործի ազատ պայմաններում:

Խոսվեց նաև գնահատման համակարգի մասին, համեմատություններ տարվեցին սփյուռքի և հայկական կրթահամակարգի, ուսուցման, գնահատականների և ամենակարևորը՝ լեզվի  խնդրի  մասին: Հնարավորության  դեպքում  ցանկություն առաջացավ  իրականացնել  փորձի փոխանակում:

Հաջորդ դասը վարեց Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մայրենիի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի  պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանը, ով ներկայացրեց գրաճանաչության ամենատարածված՝ վերլուծական-համադրական հնչյունային մեթոդի մասին: Դասի ընթացքում անդրադարձան արևմտահայերենի հնչյունական համակարգին՝ զուգահեռաբար հիշատակություններ անելով արևելահայերենից:

Օրն  ամփոփվեց  դասընթացի ղեկավար Արմինե Աշիկյանի՝ մանկավարժության տեսության ժամանակակից հիմնախնդիրների մասին դասախոսությամբ:

Նյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Անուշիկ Յոլչինյան

Scroll Up