ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ՌՀՄ Օմսկի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Արայիկ Թաթոյանին
Հուլիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռուսաստանի հայերի միության Օմսկի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Արայիկ Թաթոյանին:
ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց Օմսկի հայ համայնքում հայապահպանությանն ուղղված աշխատանքները, ապրիլյան պատերազմի ժամանակ Սիբիրի տարածաշրջանից Արցախին տրամադրած օգնությունը:
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին Սիբիրի տարածաշրջանի հայ համայնքի մասնակցության հարցերը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արայիկ Թաթոյանը կարևորեց Սփյուռքի նախարարության ծրագրերի դերը՝ Օմսկի հայ համայնքում հայապահպան գործունեությունն արդյունավետ կազմակերպելու գործում: