Առնո Բաբաջանյանի պատվին «Աէրոֆլոտ»-ն ինքնաթիռ է անվանակոչել

ՌԴ տրանսպորտի նախարարության նախաձեռնությամբ՝ «Աէրոֆլոտ» ավիաընկերությունն իր ինքնաթիռներից մեկն անվանակոչել է ի պատիվ հայտնի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի։

Հունիսի 29-ին «A. BABAJANYAN» գրությամբ Boeing 777 ինքնաթիռը ժամանել է ընկերության ավիապարկ։

Որոշումն ընդունվել է, երբ Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամը նամակով դիմել է Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին։

Հիմնադրամի հիմնադիր, կոմպոզիտորի որդի Արա Բաբաջանյանը rusarminfo-ի լրագրողի հետ զրույցում նշել է, որ որոշումը նախարարությունն ընդունել է գրեթե անմիջապես՝ դիմումը ստանալուց մեկ ամսվա ընթացքում։ Վերջինս նաև հավելել է, որ ինքնաթիռը հանդիսանում է հեռամագիստրալային և կիրականացնի միջմայրցամաքային չվերթներ։

 

Scroll Up