ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սուրեն արք. Քաթարոյանին
Հունիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մեծի տանն Կիլիկո կարողիկոսության միաբան, Մոնրեալի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր տեսուչ Սուրեն արք. Քաթարոյանին:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Սրբազան հոր ազգանվեր գործունեությունը, հատկապես շեշտեց այն աշխատանքները, որ Սուրեն արք. Քաթարոյանը իրականացրել է Հալեպում՝ 27 տարի շարունակ լինելով Հալեպի Բերիո թեմի առաջնորդը, և այսօր էլ շարունակելով իր ծատայությունը Հայրենիքին՝ որպես Մոնրեալի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր տեսուչ:
Հրանուշ Հակոբյանը Սուրեն արքեպիսկոպոսին ներկայացրեց Սփյուռքի նախարարության կատարած աշխատանքներն ու իրականացրած ծրագրերը, անդրադարձավ նոր ծրագրերին, «Հայրենիք-Սփյուռք» 6-րդ համաժողովի կազմակերպական աշխատանքներին:
Սրբազան հայրը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ հավելելով, որ իր կարողության սահմաններում փորձում է օգտակար լինել համայնքին: