Նյու Յորքում կայանալու է «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համերգը

«Հայերն այսօր»ը տեղեկացրել էր, որ ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղը միացել է ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը:

 Այդ շրջանակներում հունիսի 14-ին ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի նախաձեռնությամբ  Նյու Յորքում  տեղի է ունենալու համերգային ծրագիր: «Հայերն այսօր»ի փոխանցմամբ՝ երաժշտական կատարումներով հանդես են գալու ջութակահար Սամի Մերդինյանը, դաշնակահար Հայկ Արսենյանը և օպերային երգչուհի Սոլանժ Մերդինյանը: Գոյացած ողջ հասույթն ուղղվելու է Արցախի երաժշտական դպրոցների համար երաժշտական գործիքներ գնելուն:

Համերգները, որոնց նպատակը նաև Արցախը օտարազգիների մոտ ճանաչելի դարձնելն է, արդեն կայացել են Արգենտինայի մի շարք քաղաքներում, նախատեսվում է համերգներ կազմակերպել Բրազիլիայում և Չիլիում: Հարավային Ամերիկայում իրականացվող միջոցառումներն  ամփոփվելու են Հայաստանում և Արցախում՝ սեպտեմբեր ամսին:

Համերգների գեղարվեստական ղեկավար է նշանակվել արգենտինաբնակ երաժիշտ, ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը, իսկ ընդհանուր պատասխանատու՝ ՀԲԸՄ կենտրոնական վարչության պատվավոր անդամ, ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի փոխատենապետ Անտոնիո Սարաֆյանը:

 

Scroll Up