Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառում՝ Լիեժ քաղաքում

Մայիսի 27-ին Բելգիայի թագավորության Լիեժ քաղաքում  տեղի է ունեցել Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված երեկո՝ «Դրախտի շունչը» խորագրով:

  Երեկոյի բացման խոսքում «Արաքս» մշակութային կենտրոնի տնօրեն Հերմինե Ազարյանը հանդիսատեսին ներկայացրել է  Արցախի, նրա ստեղծման պատմությունն ու անցած ուղին՝ մինչև մեր օրերը: Միջոցառմանը ներկա էր նաև Բելգիայի թագավորությունում ՀՀ դեսպանության խորհրդական Իրինա Բեգլարյանը:

Երեկոյի ընթացքում ներկայացվել է «Արցախ» և Գեղամ Մելիքյանի «Հերոսներ-հանճարներ» ցուցահանդեսները՝ նվիրված արցախյան հերոսամարտերին :

Այնուհետև հանդիսատեսի ուշադրությանը ֆրանսերեն լեզվով  ներկայացվեց «Մեր Արցախը» կարճամետրաժ փաստագրական ֆիլմը:Երեկոյի գեղարվեստական մասը ներկայացրեցին  Բելգիայում  և եվրոպական մի շարք երկրներում հայտնի երաժիշտներ Նառա  Նոյանն ու Վարդան Հովհաննիսյանը:

Երեկոյի վերջում  Հերմինե Ազարյանը «Արաքս» մշակութային կենտրոնի  անունից շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին և մասնակիցներին, միջոցառման աջակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարությանը, Բելգիայում ՀՀ դեսպանությանը,  Եվրոպայի Հայ դատի գրասենյակին, երաժիշտներին և կամավորներին:

aaaaa

 

Scroll Up