ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց սփյուռքահայ իրավաբանների

Մայիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց իրավաբանների համահայկական կազմակերպության անդամներ, Միջացգային իրավունքի փորձագետ, «Արևմտահայերի ազգային համագումարի» նախագահ Սուրեն Սերայդարյանին, (Ֆրանսիա), Բուենոս Այրեսի համալսարանի պրոֆեսոր, միջազգային իրավունքի մասնագետ Ռոբերտո Մալխասյանին և արգենտինահայ իրավաբան Լուսիանա Մինասյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր գնահատեց Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման իրավական հիմնավորման և տարբեր երկրներում խնդիրը իրավաբանական հարթակներում ներկայացնելու ուղղությամբ ներդրած սփյուռքահայ իրավաբանների ջանքերը:

Զրուցակիցներն անդրադարձան Ցեղասպանության ճանաչման և դատապարտման իրավական հիմնախնդիրներին: Երկուստեք կարևորվեց ցեղասպանություն տեսած ժողովուրդների, մասնավորապես հրեա մասնագետների հետ համագործակցության անհրաժեշտությունը, տարբեր երկրների փորձի ուսումնասիրումը և այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին սփյուռքահայ իրավաբանների մասնակցությանը, Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաների ու հարցադրումների շրջանակին առնչվող հարցեր:

Scroll Up