ՌԴ Յարոսլավլի հայկական համայնքի փոխնախագահ Վիտալի Առուստամյանը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

Մայիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՌԴ Յարոսլավլի հայկական համայնքի փոխնախագահ Վիտալի Առուստամյանին:

Նախարարի պաշտոնակատարը բարձր գնահատեց համայնքի կազմավորմանն ու հայապահպանությանն ուղղված գործչի ջանքերը և հորդորեց առավել ակտիվ մասնակցել Սփյուռքի նախարարության ծրագրերին ու նախաձեռնություններին:

Նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը կարևորեց հայկական համայնքներւոմ մասնագիտական ներուժի համախմբումը, ընկերակցությունների ստեղծումը և կոչ արեց Յարոսլավլում ևս աշխատանքներ տանել այդ ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վիտալի Առուստամյանը նշեց, որ նախարարության հետ սերտ համագործակցությունը մեծապես նպաստում է համայնքի արդյունավետ ինքնակազմակերպմանը: Նա ներկայացրեց համայնքի վերջին ձեռքբերումներն ու խնդիրները, տեղեկացրեց, որ աշնանը շահագործման կհանձնվի եռահարկ Հայ տունը, որը կներառի մշակութային կենտրոն, գրադարան, թանգարան, դպրոց և այլն:

Քննարկվեցին համայնքային խնդիրներին առնչվող այլ հարցեր:

Scroll Up