Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում Սանկտ-Պետերբուրգի հայեցի դաստիարակության կենտրոնում

Ապրիլի 9-ին Սանկտ-Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցուն կից գործող Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի նախադպրոցական դասարանը՝ Սուսաննա Գաբրիելյանի գլխավորությամբ, կազմակերպել էր «Փոքրիկ հայկազուններ՝ հայրենիքի և մայրիկների վաղվա պաշտպաններ» խորագրով միջոցառում։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Նազիկ Գաբրիելյանը, միջոցառումը նվիրված էր մայրիկներին` Մայրության և գեղեցկության տոնի  առթիվ։ Այն սկսվեց հայրենիքին նվիրված բանաստեղծություններով և երգերով, որոնք հնչում էին մեծ ոգևորությամբ։ Երեխաներն իրենց բնորոշ անմիջականությամբ կատարեցին հայրենասիրական երգերը:

Միջոցառման ընթացքում փոքրիկ հայկազունները միաժամանակ իրենց ելույթով հարգանքի տուրք մատուցեցին մեկ տարի առաջ Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին։ Իսկ միջոցառման ավարտին մայրիկներին նվիրեցին քաղցրահնչուն քառատողեր և երգեր։

%d5%ba%d5%a5%d5%bf%d5%a5%d6%80%d5%a2%d5%b8%d6%82%d6%80%d5%a31

Scroll Up