«Ժողովրդային հավաք». Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ձեռնարկ Լիբանանում

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, հովանավորությամբ լիբանանահայ երեք համայնքապետերի և կազմակերպությամբ երեք քաղաքական ուժերի, ապրիլի 24-ին, ժամը՝ 19:30-ին Լիբանանի Բեյրութ քաղաքի Նահատակաց հրապարակում, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում, կկայանա «Ժողովրդային հավաք» խորագրով ձեռնարկ, որին կմասնակցեն լիբանանահայ երաժիշտ, դաշնակահար Գի Մանուկյանը և իր նվագախումբը:

Scroll Up