ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Մարտի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն:
Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետը հանգամանորեն ներկայացրեց մայրերի օրվան նվիրված շաբաթվա ընթացքում կազմակերպված միջոցառումները՝ «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, սիրիահայ և իրաքահայ երեխաների «Մայր իմ անուշ» խորագրով համերգը:
Շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների և միջոցառումների վերաբերյալ զեկուցեցին նաև կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, նշեցին առաջիկա անելիքները, հանդես եկան նոր առաջարկներով:
Կարևորվեց «Դու ինչ ես անում Արցախի համար» շարժմանը Սփյուռքի մասնակցության ակտիվացումը և հայտնի սփյուռքահայերի արձագանքները, մասնավորապես Շառլ Ազնավուրի գնահատականը:
Շաբաթվա գլխավոր թեմա ընտրվեց գրքերի շնորհանդեսները: Անդրադարձ կատարվեց նախարարության ծրագրերի մասին ֆիլմի և թերթոնների պատրաստմանը:
Նախարարը ներկայացրեց ՀՀ Նախագահի Պատվիրակության կազմում Ֆրանսիա կատարած գործուղման, ֆրանսիական հանդիպումների արդյունքները:
Քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր: Տրվեցին հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները: