«Վան» դպրոցում նշվեց Մայրենիի օրը

Նայմեխենի «Միացյալ Հայերը Հոլանդիայում» կազմակերպության սրահը, այս անգամ լցվել էր հայաստանյան գույներով:
Մայրենիի միջազգային օրը նշելու համար կիրակնօրյա հայկական դպրոցի սաները, որպես թեմա էին ընտրել պատմական Հայաստանի տարածաշրջանների խոսակցական լեզուն` բարբառները:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Նիդերլանդական օրագրից», այս անգամ սաները ներկայացրեցին Արցախի, Երևանի և Սասնա խոսակցական լեզուն, այդ տարածաշրջանների ժողովրդի կենցաղն ու առօրյան, հագ ու կապը ‘ սկսած տարազներից մինչև ազգային երգն ու պարը, ավանդական ուտեստների մասին պատմությունները:

«Վան» դպրոցի սաների ներկայացրած գեղեցիկ տարազները Թամարա Պողոսյան-Ստեփանյանի ձեռքի քրտնաջան աշխատանքի արդյունք էին, ում որպես ծնող` շատ սիրում և հարգում են այստեղ: Ընդհանրապես մեծ էր միջոցառման նկատմամբ հետաքրքրասիրությունը :

Ճանաչողական բնույթի այս միջոցառումը, որը պարունակում էր հետաքրքիր տեղեկատվություն դեպի հայկական արմատները, ուշադրությամբ հետևեցին թե ‘ երեխաների ծնողները, և թե հրավիրված հյուրերը: Հատկապես հետաքրքիր էր Արցախին վերաբերող մասը: Ի դեպ` միջոցառումը կրում էր «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» կարգախոսը:

Վերջում միջոցառման կազմակերպիչներն ու հյուրերը համտեսեցին իրենց իսկ ուժերով պատրաստած հիշյալ տարածաշրջանների ավանդական ուտեստները ‘ ժենգյալով հաց, հարիսա, տոլմաների տեսականի, հաճարով փլավ, Հայաստանից Հոլանդիա հասցրած լավաշ և քաղցրավենիքներ:

Տոնը’ ստացվեց, իսկ մասնակիցներն իրենց ծափահարություններով լավագույնս գնահատեցին «Վան» դպրոցի (տնօրեն Սվետա Աբրահամյան) սաներին:

%d5%be%d5%a1%d5%b61%d5%be%d5%a1%d5%b6

Scroll Up