«Հայերն այսօրի» 14 սփյուռքյան թղթակիցներ պարգևատրվել են ՀՀ սփյուռքի նախարարության Շնորհակալագրով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/11/426210_255162587903747_1775632963_n.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարության պարգևին արժանացած սփյուռքահայ լրագրողները (և ոչ միայն լրագրողները) ընտրվել են Սփյուռքի տարբեր համայնքներում ապրող մեր մի քանի տասնյակ հայրենակիցների շարքերից, ովքեր անցած 2 տարվա ընթացքում պարբերաբար և անշահախնդրորեն թղթակցել են նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային բազմալեզու պարբերականին՝ համայնքային անցուդարձը լուսաբանող նյութեր առաքելով հատուկ «Հայերն այսօրի» համար:
Ըստ այդմ՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանով և Սփյուռքի նախարարության 5-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ սփյուռքի նախարարության Շնորհակալագրով են պարգևատրվել սփյուռքյան հետևյալ թղթակիցները.
– Արարատ Ղուկասյան, Իսպանիա, Միսլատա
– Սուսաննա Խաչատրյան, Վրաստան, Թբիլիսի
– Նեկտար Պալեան-Հարութիւնեան, Եգիպտոս, Կահիրե
– Գեորգի Սահակով, Ուզբեկստան, Տաշքենդ
– Նարինե Գոնճայեան, Սիրիա, Հալեպ
– Աննա Կարապետյան, Դանիա
– Հակոբ Վարդիվառեան, ԱՄՆ, Նյու Յորք
– Դոնարա Մկրտչյան, ՌԴ, Սանկտ Պետերբուրգ
– Պայծիկ Գալայճեան, Լիբանան
– Ամալյա Իսայան, ՌԴ , Մոսկվա
– Երանուշ Թահմազեան, Իրան, Նոր Ջուղա
– Երան Գույումճեան, Հունաստան
– Երազիկ Հարությունյան, ՌԴ, Կրասնոդար
– Նարինե Մուրադյան, Ուկրաինա, Օդեսա
«Հայերն այսօր» էլ. պարբերականի աշխատակազմը ջերմորեն շնորհավորում է Նախարարության պարգևին արժանացած մեր բոլոր թղթակիցներին՝ մաղթելով քաջառողջություն, անձնական երջանկություն՝ «Հայերն այսօրի» հետ առավել ակտիվ համագործակցության ակնկալիքով:
Խորին երախտագիտությամբ՝
«Հայերն այսօր» էլ. կայքի աշխատակազմի անունից՝ Հ. Կարապետյան