Գլենդելահայ աշակերտներն աղոթել են զոհված հայորդիների համար.տեսանյութ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/02/5-2-300x225.jpg)
Գլենդելի «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության աշակերտները հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առիթով, միջոցառում էին կազմակերպել:
Ինչպես «Հայերն այսօրին» տեղեկացնում է հաստատության նախագահ Վահիկ Ծատուրյանը, միջոցառումը կայացել է Գլենդելի Հայ Առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, որտեղ աշակերտները մեծ ոգևորությամբ հայրենասիրական երգեր են երգել ու ասմունքել, ապա Հայրենիքի համար զոհված հայորդիների հոգիների հանգստության համար եկեղեցում մոմավառության արարողություն է տեղի ունեցել և աղոթք բարձրացվել առ Աստված:Աշակերտներին ուղեկցել են ուսուցիչներն ու ծնողները: