Նամակ հայ զինվորին. գրում են Ղազախստանում ապրող հայ երեխաները

Որքան մոտենում է Հայոց բանակի տոնը, այնքան մեր փոստը «ծանրաբեռնվում է» հայ զինվորին ուղղված նամակներով։ Եվ սա պատահական չէ. չէ՞ որ այս տարին հոբելյանական է, և մենք ազգովի նշելու ենք բանակի կազմավորման 25-ամյակը։ Այսօր հայկական հզոր, կուռ և մարտունակ բանակն իրավամբ, համայն հայության հպարտությունն է, և այս հրաշալի հոբելյանի առիթով աշխարհով մեկ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում և թե՛ Սփյուռքում, կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ։

Հայոց բանակը մեր հաղթանակների ու վերածննդի մարմնավորումն է, մեր անվտանգության և անկախության երաշխավորը, մեր հաջողությունների անառարկելի գրավականը։  Հայ զինվորն ու սպան, իրենց անմնացորդ նվիրումով, անձնուրաց գործողություններով ու սխրագործություններով, բարձր պատրաստվածությամբ ու պատասխանատվությամբ, անցած հերոսական ճանա­պարհով դարձել են մեր խաղաղ ու ապահով կյանքի առհավատչյան, մեր ուժն ու հենարանը։

Բանակի տոնն ըստ արժանվույն նշելու պատրաստակամություն են ցուցաբերում նաև հայկա­կան կիրակնօրյա դպրոցների սաները։ Նրանք միացել են «Նամակ հայ զինվորին» շարժ­մանը և հուզառատ նամակներ են գրում՝ հավատալով, որ դրանք կհասնեն մեր հայ­րենիքի սահմաններն անառիկ պահող հայ զինվորներին ու սպաներին, կոգևորեն ու նոր ուժ կհա­ղորդեն նրանց։

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է Ղազախստանի Պետրոպավլովսկ և Աստանա քաղաքներից ստացված ևս մի քանի նամակ։

%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af1%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af2

 

Scroll Up